HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ասլանյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

կենսագրությունը

Ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:

2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2001-2006թթ.- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության N զորամասի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի հետաքննչական խմբի հետաքննիչ

2006-2008թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի Հադրութի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ

I-VI.2008թ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ստեփանակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ 

2008-2009թթ.-  ՀՀ ՊՆ N զորամասի Մարտակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ 

VI-IX.2009թ.- ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ

2009-2010թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ

2010-2013թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար

2013-2015թթ.- ՀՀ դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազ

2015-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

2016-2017թթ.- Երևանի կայազորի զինվորական դատախազ

2017-2018թթ.- Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ

2018-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter