ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ժամանել են Երևան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած՝ Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել