HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 20-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Ըստ օդերեւութաբանական կանխատեսումների՝ հոկտեմբերի 21-22-ն առանձին լեռնային շրջաններում կտեղա ձյուն։ Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 20-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter