HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդլայնվելու է իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց շրջանակը

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Օփեն Օուներշիփի և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պատվիրակությանը, որի կազմում են եղել Օփեն Օուներշիփի քաղաքականության գծով տնօրեն Լուիզ Ռասել-Պրիվատան, ԱՃԹՆ միջազգային քարտուղարության երկրի համակարգող Օլեսյա Նեխորոշկոն ԱՃԹՆ հաղորդակցության գծով պատասխանատու Վերա Նյաշաձամվարին:

Արդարադատության նախարարության փոխանցմամբ, Նվարդ Վարդանյանը նշել է, որ առաջիկա փուլով՝ 2023 թվականի հունվար ամսից իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը տարածվելու է բոլոր իրավաբանական անձանց վրա, ինչպես նաև կարևորել Արդարադատության նախարարության կողմից հավաքագրված տեղեկությունների արժանահավատության բարձր մակարդակի ապահովումը։

Վարդանյանը մատնանշել է նաև, որ իրական շահառուների հայտարարագրերում առկա տեղեկությունների արժանահավատության ապահովման նպատակով ընթացիկ վերահսկողություն իրականացնելու լիազորությունն օրենքով վերապահված է պետական ռեգիստրի գործակալությանը: Հյուրերին է ներկայացվել համակարգի տեխնիկական նկարագրությունը և համապատասխան գործիքակազմերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter