Տավուշում կարկուտը վնասել է 6 գյուղի ցանքատարածք
Մայիսի 29-ին Տավուշի մարզից հայտնել են, որ ժամը 17.30-ից մինչ 17.40-ը տեղացած կարկտի ու հորդառատ անձրևի հետևանքով վնասվել են մարզի Այգեձոր, Չինարի, Նորաշեն, Արծվաբերդ, Տավուշ և Վերին Կարմիր աղբյուր գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
Պատճառված վնասի չափը ճշտվում է: Տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել