Հրդեհ Մեծ Սեպասար գյուղում. կան տուժածներ
Հոկտեմբերի 19-ին, ժամը 21։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Սեպասար գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի հյուրասենյակում: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։
Այրվել է հյուրասենյակի հատակից մոտ 0․5 քմ հատված։ Տնից ծխահարված վիճակում դուրս են բերվել Ա․ Գ․-ն (ծնված 2016 թ․), Հ․ Գ․-ն (ծնված 2017 թ․), Ի․ Գ․-ն (ծնված 2019 թ․) և Դ․ Գ․-ն (ծնված 2021 թ․), ովքեր հոսպիտալացվել են Աշոցք քաղաքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Լուսանկարը՝ Ալիք Մեդիայի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել