HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթն ուղարկվել է դատարան 

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 46-ամյա տղամարդու կողմից իր կնոջը սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 46-ամյա տղամարդու և նրա որդու միջև: Վիճաբանությանը միջամտել է կինը, որի ընթացքում 46-ամյա տղամարդն ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր կնոջ գլխի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով  ծանր վնաս և ապօրինաբար վերջինիս զրկել կյանքից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝  2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter