HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Ղուլյանը, հաղթահարելով Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։

Դ. Ղուլյանը 2003-2005թթ. աշխատել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես գործերի կառավարիչ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2005թ.-ին աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնում:

2005-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Մասնագիտական գործունեության մանրամասները այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter