
ԲԴԽ-ն դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ազատությունից զրկելու համաձայնություն է տվել
Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ:
ԲԴԽ-ն որոշել է դատախազության կողմից դատավոր Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու մասին միջնորդությունները բավարարել:
Հիշեցնենք, որ նման միջնորդություն գլխավոր դատախազը ներկայացրել էր այսօր:
Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանը մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավոր է:
Ալեքսանյանը դատավորի պաշտոնում նշանակվել է 2021թ. հոկտեմբերին: Մինչ այդ եղել է քննիչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել