HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում. կա երկու զոհ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աղի լճի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ԱԻՆ հաղորդմամբ, Ակնալիճ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ․ Մ․-ն (ծնված 1960 թ․) հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, իսկ ուղևոր Դ․ Մ․-ն (ծնված 1992 թ.)՝ Վաղարշապատ քաղաքի ԲԿ:

Բժիշկները Դ. Մ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ վարորդինը՝ ծայրահեղ ծանր, այնուհետև գրանցվել է վերջիններիս մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter