Հովհաննես Վարդանյանը նշանակվել է Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հոկտեմբերի 14-ի հրամանագրով՝ Գագիկ Ասլանյանն ազատվել է Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Գագիկ Ասլանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրով՝ Հովհաննես Վարդանյանը նշանակվել է Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հովհաննես Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել