HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Սիփանիկ գյուղում

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 01:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում այրվում է տնակ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիփանիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:22-ին, մարվել` 04:22-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 90 քմ) և հարակից մեկ այլ տնակ՝ գույքով (մոտ 36 քմ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter