Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի Բարթըն նահանգի Ամասրա քաղաքի շրջանում գտնվող ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Անկեղծ ցավակցություն բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Բարթընի ածխահանքի վթարի ժամանակ։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- գրել է Միրզոյանը թվիթերյան իր էջում։
Sincere condolences to all who lost loved ones during the coal mine accident in #Bartin. Speedy recovery to the injured.@MFATurkiye @MevlutCavusoglu
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) October 15, 2022
Հիշեցնենք, որ Թուրքիայի Բարթըն նահանգի Ամասրա քաղաքի շրջանում գտնվող ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, կան վիրավորներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել