HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների դինամիկան, որը դրսևորվում է ինչպես բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, այնպես էլ տարբեր ուղղություններով ընթացող ակտիվ փոխգործակցությամբ։ Անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզով սահմանված համագործակցության շրջանակին՝ փոխվարչապետը հատկապես ընդգծել է Հայաստանում ֆրանսիական ներդրումների ծավալների ու առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման կարևորությունը։

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ դեսպան Լույոն անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական միջտարածաշրջանային գործակցության հետագա ամրապնդման հնարավորություններին։ Այս համատեքստում Անն Լույոն կարևորել է ս.թ. հունիսի 29-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի արդյունքները, այդ թվում՝ Սյունիքի մարզի ու Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև նախանշվող համագործակցությունը։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի հասցեական և անաչառ հայտարարությունները՝ մեծապես կարևորելով Ֆրանսիայի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter