HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է հրաձգության դասընթացներ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՊՆ կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները:

Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։

Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ 

Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու  է իգական սեռի ներկայացուցիչներին:

Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։

Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով։

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-42-78-48 հեռախոսահամարով՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 09։00-18։00 կամ գրանցվել առցանց։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter