ԶՈՒ ԲՀԱ վարչությունում ամփոփվել են կատարած աշխատանքների արդյունքները
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում ամփոփվել են 2022թ. 3-րդ եռամսյա կում կատարված աշխատանքների արդյունքները:
Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարությունը, ներկայացվել են զորամասերում բարոյահոգեբանական, զինվորական կարգապահության, գաղափարական, տեղեկատվական-դաստիարակ չական և մշակութաժամանցային աշ խա տանքների վիճակը, վարչության սպաների կողմից զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումները:
ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Ս. Ստեփանյանը պլանավորված հետագա միջոցառումների արդյունավետ կազմակերպման և անցկացման վերաբերյալ առաջադրել է խնդիրներ։
Խորհրդակցության ավարտին վարչության մի շարք զինծառայողներ խրախուսվել են բարեխիղճ ծառայության համար:
Լուսանկարը՝ արխիվային
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել