Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան փակ է
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան այս պահին փակ է երթևեկության համար:
«Տարածքում նորոգման աշխատանքներ են: Ծրագրի ընթացքը շինարարները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին են ներկայացրել՝ տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը՝ քաղաքացիների անվտանգությունն էր. փլուզման վտանգ կար»,-հայտնում են Քաղաքապետարանից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել