HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 13-ին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում էստոնիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Ռինա Կալյուրանդին:

ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ գործառույթները, ՄԻՊ-ի դերը և մանդատը: Ներկայացվել է Պաշտպանին առընթեր ձևավորված Կանանց իրավունքների հարցերով խորհրդի աշխատանքները, նշել նպատակները: 

Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է, որ Կանանց իրավունքների հարցերով խորհրդի կազմում ներգրավված են Հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ, որոնց մեծ մասը ՀՀ մարզերից են: Պաշտպանը խոսել է նաև կնոջ դերի մասին՝ անվտանգության և խաղաղության համատեքստում՝ շեշտելով, որ կարևորում է կանանց առավել ակտիվ ներգրավվումը իրավապահ կառույցներում: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զիված ուժերի հարձակման հետևանքներին, որի ընթացքում 3 մարզերից տարհանվել է 7600-ից ավել մարդ, որից 1437 երեխա, 99 հաշմանդամություն ունեցող անձ: Նշել է, որ թիրախավորվել են կենսական քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ դպրոցները, վիրավորվել է 7 քաղաքացիական անձ, սպանվել՝ 4-ը:

Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների խոշտանգման, գերիների արտադատական սպանությունների ու անդամահատումների փաստերը, որոնք ամփոփված են Պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցներում: 

Պաշտպանը խոսել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարածքային ստորաբաժանումների մասին և կարևորել դրանց դերը կատարվող աշխատանքներում, նշել է, որ եկող տարի նախատեսվում է 5-րդ տարածքային ստորաբաժանման բացումը:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին և ՄԻՊ թիմին կատարած աշխատանքի, փաստահավաք աշխատանքների և հայտարարությունների համար: 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter