HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է արցախցի գործընկերներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:

Երկու ժամ տեւած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter