HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախյան պատերազմից տուժած մի խումբ երեխաներ բժշկական վերականգնողական ծառայություններ կստանան Սլովենիայում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարությունում ընդունել են արցախյան պատերազմից տուժած արցախցի մի խումբ երեխաների, որոնց հնարավորություն է տրվել բժշկական վերականգնողական ծառայություններ ստանալ Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում՝ Դեբելի Ռտիչում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սլովենիայի Հանրապետության կողմից իրականացվող՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրում ընդգրկված երեխաները կստանան տարբեր թերապիաներ, ներառյալ՝ հիդրոթերապիա, շնչառական ֆիզիոթերապիա, դիմադրողականությունն ամրապնդող վարժություններ, կմասնակցեն կրթական և սոցիալական միջոցառումների:

Երեխաների հետ զրույցի ընթացքում նախարարն ու մարզպետը խոսել են վերջիններիս նախասիրությունների, հետաքրքրությունների և ծրագրի շրջանակում ակնկալիքների մասին։

Ծրագիրն իրականացվում է «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրի շրջանակում՝ ԵԱՀԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցչության համաֆինանսավորմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter