
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Աստանա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-14-ն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է կառավարության աշխատակազմը։
Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Արդեն այնտեղ է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել