HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում ընտրություններին մասնակցել է ընտրողների 41.72%-ը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ են անցկացվել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների):

Ըստ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 %:

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Մարտակերտի շրջան

Ծմակահող– 168 ընտրողներից 122 կամ 72.62 %

Մոխրաթաղ– 264 ընտրողներից 161 կամ 60.98 %

Նոր Ղազանչի – 123 ընտրողներից 67 կամ 54.47 %

Վանք  – 1032 ընտրողներից 299 կամ 28.97 %

Մարտունու շրջան

Խերխան– 86 ընտրողներից 49 կամ 56.98 %

Հանձնաժողովը հիշեցնենում է, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ քան 18 ժամվա ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter