HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկեվազ գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղում բախվել են «BMW» (վարորդ՝ Ռ․ Գ, ծնված 1995 թ․) և «Opel» (վարորդ՝ Հ․ Ե․, ծնված 1969 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Թ․ Շ․-ն (ծնավծ 1977 թ․), Լ․ Գ․-ն (ծնավծ 1999 թ․) և Ս․ Գ․-ն (ծնավծ 1965 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներ առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին և ուղևոր Ա․ Ս․-ին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter