HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն Բագրատունյաց պողոտայում (թարմացված)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր  ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց 2/8 հացեում գտնվող «D & D» հյուրատանը (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել են երկու հյուրասենյակի առաստաղները, միջանցքի առաստաղը և պատը, դռներ և պատուհաններ։

Տուժածներ Ա․ Ա․-ն և Կ․ Ս․-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter