HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին. 21-ամյա վարորդը տեղում մահացել է, կան տուժածներ

Հոկտեմբերի 7-ին, ժամը 17։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել․ վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Հ․-ն  (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին և Ա․ Հ․-ին (ծնված 1985 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter