HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱԶԲ նախագահի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավայի հետ: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվականից։

Փոխվարչապետն ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության կարևորությունը առանցքային ոլորտներում իրականացվող բարեփոխումների շրջանակներում՝ մասնավորապես նշելով հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման և մարդկային կապիտալի զարգացման ուղղություններով իրականացվող աշխատանքները: Մհեր Գրիգորյանը կարևորել է նաև ԱԶԲ-ի՝ մասնավոր հատվածի հետ ուղղակի համագործակցության ընդլայնումը, մատնանշել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են էներգետիկ և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ նախագահին արդյունավետ համագործակցության համար և հրավիրել նրան Հայաստան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter