HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ղազախականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևը:

ԱԳՆ հաղորդմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների օրակարգի ու եվրասիական տարածաշրջանում բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրներին և միջազգային օրակարգի հրատապ հարցերին։ Այս համատեքստում Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter