HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Fly Arna-ն առաջարկում է ձեռք բերել բորտուղեկցորդի մասնագիտություն

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հրավիրում է երիտասարդներին միանալ իր աճող թիմին՝ ձեռք բերելով բորտուղեկցորդի մասնագիտություն:

Fly Arna ավիաընկերության հաղորդագրության համաձայն՝ նախնական փուլը հաղթահարած հավակնորդները Հայաստանում տեսական դասընթացներին մասնակցելուց հետո կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում գտնող AirArabia ավիաընկերության կենտրոնական գրասենյակ՝ գործնական պարապմունքների եւ ուսուցողական թռիչքներին մասնակցելու համար:

«Երկրորդ ինքնաթիռը ձեռք բերելուց եւ երկու նոր ուղղություն գործարկելուց հետո անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել մեր թիմը։ Փնտրում ենք աշխույժ երիտասարդների, որոնք ոչ միայն ձեռք կբերեն նոր մասնագիտություն, այլեւ ազգային ավիափոխադրողի թեւերի վրա կբացահայտեն աշխարհը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Մասնակցության պայմանները եւ առցանց հայտը հասանելի են այս հղումով:

Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. հոկտեմբերի 20-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter