HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։

ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դրական է գնահատել հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունը և բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

ՊԵԿ նախագահը հատկապես կարևորել է ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի հետ կապված ընթացիկ աշխատանքները, ծրագրի շրջանակում կազմակերպվող վերապատրաստման  դասընթացները, որոնց նպատակն է սահմանային համատեղ կառավարում իրականացնող պետական մարմինների աշխատանքների օպերատիվ համակարգումը և սահմանի համալիր կառավարման գործընթացներին սահմանային հսկողություն իրականացնող մարմինների ակտիվ ու համակարգված ներգրավումը։

Հանդիպման ընթացքում փոխանակվել են մտքեր՝ մաքսային և հարկային ոլորտներում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն  ուղղված քայլերի վերաբեյալ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ապահովել շարունակական փոխհամագործակցությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter