HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՔՏՀԱ նորանշանակ ղեկավարին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գարեգին Խաչատրյանին:

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ համատեղ աշխատանքի և տեսչական մարմնի ինստիտուցիոնալ կայացման փուլում ունեցած ներդրման համար: Հարությունյանը շնորհավորել է Գարեգին Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գլխավորությամբ տեսչական մարմինը բոլոր ուղղություններով հաջողություններ կարձանագրի:

«Վերջին ամիսների մի շարք իրադարձություններ ստիպեցին մեզ, որպեսզի նոր ազդակ հաղորդենք տեսչական մարմնի գործունեությանը եւ գնանք այս փոփոխություններին»,- նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Արայիկ Հարությունյանը հավելել է, որ տեսչական մարմինների հետ աշխատանքն այսուհետ կլինի ավելի սերտ և անմիջական՝ խնդիրներին առավել արդյունավետ արձագանքելու և լուծելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter