HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար՝ Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ կա երկու զոհ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12:17-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության հանրային կապերի բաժինը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 27-րդ կմ-ին բախվել են «Ford» և «VAZ 21-03» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ 21-03» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև «VAZ 21-03» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երկու քաղաքացու դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Գավառի ԲԿ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter