Գարեգին Խաչատրյանը նշանակվել է քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Վարչապետի որոշմամբ Գարեգին Խաչատրյանը նշանակվել է քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գարեգին Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,-նշված է որոշման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել