Արցախի իշխանությունների առանձնակի ուշադրությունը կրթական ոլորտի վրա շարունակելու է մնալ ընգծված․ Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ուսուցիչների օրվան նվիրված ուղերձ է հղել: Այն ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Որպես լուսավորության առաքյալներ՝ դուք ձեր անխոջ աշխատանքով, գիտելիքով, խոսքով ու վարքով առաջնորդում եք մի ամբողջ սերնդի: Ձերն է պատասխանատվության, հոգատարության ու անվերջանալի ըմբռնումի շնորհը, որն առատորեն նվիրում եք մեր երեխաներին, մեր ապագայի ճարտարապետներին:
Ժամանակի հրամայականով անդադար փոփոխվող կրթական միջավայրում վճռորոշ խոսքը ձերն է, իսկ Արցախի Հանրապետության իշխանությունների առանձնակի ուշադրությունը կրթական ոլորտի վրա շարունակելու է մնալ ընգծված՝ ապահովելով շարունակական հաջողություններ:
Շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապացությամբ՝ մաղթում եմ ստեղծագործական ջիղ և ձեր աշակերտներով հպարտանալու բազում առիթներ:
Գնահատում ենք ձեր վաստակը՝ երախտագիտության մշտական զգացմամբ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել