HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորյուր Սերոբյանն ընտրվել է գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել նիստ՝ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամի ընտրության նպատակով: Նիստն իրավազոր էր:

«Նախագահող Վարդապետյանը նիստի մասնակիցներին առաջարկեց ներկայացնել Հանձնաժողովի դատախազ անդամների թեկնածուներին: Նշենք, որ թեկնածու կարող է առաջադրվել դատախազի առնվազն 3 տարվա ստաժ ունեցող դատախազը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների կողմից թեկնածու չներկայացվեց, գլխավոր դատախազն անձամբ առաջադրեց թեկնածուին՝ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Կորյուն Սերոբյանին:

Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու և անցկացնելու համար նիստի մասնակիցները ձայների պարզ մեծամասնությամբ ընտրեցին Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:

Քվեարկությունից հետո հրապարակվեցին արդյունքները, ըստ որի՝ Կորյուր Սերոբյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 38 կողմ, մեկ դեմ ձայնով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter