Պետռեգիստրի գործակալությունը կկրճատի վարչարարությունը քաղաքացիների համար
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը տեղեկացնում է, որ այսուհետ գործակալությունը պետական գրանցման (հաշվառման) վարույթի ընթացքում մերժման հիմքեր հայտնաբերելու դեպքում, նախքան պետական գրանցումը (հաշվառումը) օրենքով սահմանված կարգով մերժելը, դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի միջոցով վերջինիս կտեղեկացնի ներկայացված փաստաթղթերում տեղ գտած ոչ բովանդակային թերությունների և անհամապատասխանությունների մասին՝ առաջարկելով դիմողին իր դիմումի հիման վրա հետ վերցնել թերի փաստաթղթերը և անհրաժեշտ ուղղումներն անելուց հետ կրկին ներկայացնել պետական գրանցման (հաշվառման)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել