Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ՝ Բելառուսի արտգործնախարարի հայտարարության պատճառով
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի պատասխանը News.am լրատվական գործակալության հարցին։ Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հարց. Վերջերս Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:
Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։
Պատասխան. Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել