Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-2-ն աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 28-ի ցերեկը, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել