HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էմանուել Մակրոնը Իլհամ Ալիեւից պահանջել է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախօրեին Ելիսեյան պալատում նա ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում Մակրոնը, ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության, կրկնել է իր կոչը՝ պահպանել հրադադարը և  ուժերը (զինված-խմբ.) վերադարձնել ելման դիրքեր, քանի որ վերջին մի քանի օրերի բախումների հետեւանքով բազմաթիվ զոհեր են եղել։

Նա հիշեցրել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։ Մակրոնը նախագահ Ալիևին հայտնել է վարչապետ Փաշինյանի պատրաստակամության մասին՝ շարունակել բոլոր առկախ հարցերի շուրջ բանակցությունները, եւ որ Ֆրանսիան պատրաստ է նպաստել դրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter