HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

21-ամյա աղջկանից 9000 դոլար հափշտակած տղամարդը Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալվել է

Ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան ոստիկանության Մալաթիայի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում է ստացվել։

Տուժողը 21-ամյա աղջիկ է եղել։ Նա աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, երբ Լենինգրադյան փողոցի 318 շենքի շքամուտքում մի տղամարդ արցունքաբեր գազ է փչել դեմքին ու հափշտակել դրամապանակը, որի մեջ, ըստ նրա՝ 9 հազար դոլար, 220 հազար դրամ, փաստաթղթեր ու բանկային քարտեր են եղել։

«Ահազանգով դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։

Տարածքային նախաքննական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Մալաթիայի քրեական հետախույզներին օպերատիվ միջոցառումների շնորհիվ հաջողվեց պարզել կասկածվողի ինքնությունը. Երևանի Թումանյան փողոցի բնակիչ, 30-ամյա տղամարդ էր։

Նրան հայտնաբերելու միջոցառումներին միացան Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։

Համատեղ աշխատանքի արդյունքում 30-ամյա տղամարդը դեպքից ժամեր անց հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում, ձերբակալվեց ու տեղափոխվեց մայրաքաղաք։

Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք։ Անձնական խուզարկությամբ հափշտակված գումարի մեծ մասը հայտնաբերվել է։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter