HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի արտգործնախարարը հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարներին

Սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Լոս Անջելեսի շրջանի վարչական մարմնի ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը քննարկվել են Լոս Անջելեսի և Արցախի միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը»,- ասվում է Արցախի ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter