HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Ռուսաստանի կազմում գտնվող Ուդմուրտիայի հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում այսօր առավոտյան հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով 13 զոհ կա։ Ըստ Ռուսաստանի իրավապահների՝  զոհերից առնվազն 7-ը դպրոցի աշակերտներ են։ 

Փաշինյանի հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ փոխանցել անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին և հարազատներին, ինչպես նաև մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter