HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճամբարակում կատարված սպանության գործով հետախուզվում է 37-ամյա Սամվել Սոսյանը

Ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում «Ճամաբարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել 1990 թվականին ծնված Սիփան Սարիբեկյանի դին։

«Սպանված տղամարդը ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ օպերլիազորն էր, կապիտան։

Հիվանդանոցի բակում հայտնաբերվեց նաև նրա մեքենան, սրահում էլ՝ արնանման հետքեր։

Դեպքից հետո Սիփան Սարիբեկյանին հենց նրա մեքենայով էին հասցրել բուժհաստատության բակ ու հեռացել։

Նախաձեռնվեց քրեական վարույթ։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողները սկսեցին ձեռնարկել միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ Սիփան Սարիբեկյանին դանակով մի քանի անգամ հարվածներ էին հասցրել Ճամբարակի Գետափնյա փողոցի արագ սննդի կետում։

Նշված վայրում ևս հայտնաբերվեցին արնանման հետքեր։

Հետագա միջոցառումներով հայտնի դարձան ներկաների, նաև կասկածվողի ինքնությունը. Ճամբարակի բնակիչ 37-ամյա Սամվել Սոսյանն էր։ Համապատասխան դատավարական գործողություններից հետո սեպտեմբերի 23-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Սամվել Սոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02, 010 59-06-13 հեռախոսահամարներով։

Տեղեկություն տրամարդող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Դեպքի բոլոր հանգամանքները, նաև շարժառիթը նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter