HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Ոստիկանությունը հայտնում է՝ սեպտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցներ են:

«Դեպքի վայր էին մեկնել ոչ միայն Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, այլև ոստիկանության այլ ստորաբաժանումների, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ, փորձաքրեագետներ ու դատաբժիշկ։

Իրավապահները Ծերենցի փողոցի թիվ 1 հասցեում հայտնաբերել էին 46-ամյա Արթուր Թաթոսյանի դին։ 47-ամյա Մանվել Հովհաննիսյանն էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ դեպքից ժամեր անց՝ սեպտեմբերի լույս 25-ի գիշերը, մահացավ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին տարբեր հրազենների և տրամաչափի 25 պարկուճ և այլն:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվեց հետևյալը։

Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, խմբակային վեճ էր տեղի ունեցել 10-ից ավելի անձանց մասնակցությամբ, որոնց թվում կային նաև երիտասարդներ։

Միջադեպը հանգուցալուծվել էր կրակոցներով։ Գործադրվել էին տարբեր հրազեններ։

Իրավապահները պարզել են, որ Արթուր Թաթոսյանն ու Մանվել Հովհաննիսյանը սպանվել են Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդի կողմից՝ դեռևս չպարզված հրազենով արձակած կրակոցների հետևանքով։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ համագործակցության և օպերատիվ գործողությունների շնորհիվ 27-ամյա երիտասարդը չի նհասցրել լքել երկիրը։

Նա Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հրազենները հայտնաբերելու, ինչպես և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter