
Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության 1431 նոր դեպք է հաստատվել, մահացել է 4 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք, մահացել է 4 մարդ։
Նախորդ շաբաթ կատարվել է 5523 թեստավորում։ Առողջացել է 2133 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 442 875 դեպք։
Հիվանդացածներից 430 192-ն առողջացել է:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8683 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 210 961 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել