HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրշեջները մարել են ընդհանուր 30․5 հա տարածքում բռնկված հրդեհները. ԱԻՆ

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 7 հա, 

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 6000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4000 քմ, Այնթապ գյուղում՝ 300 քմ,

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում՝ 5 հա,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1․3 հա, Չարենցավան քաղաքում՝ 1․6 հա, Քասախ գյուղում՝ 6 հա,

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ 3 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 3.3 հա, Սիսիան քաղաքում՝ 1 հա, Մեղրի քաղաքում՝ 400 քմ, Աճանան գյուղում՝ 1 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 400 քմ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2000 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 30․5 հա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter