HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով. եղանակի կանխատեսումը

ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը. 

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-8 մ/վ, սեպտեմբերի 24-ին, 25-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-4, 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 24-ի և 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter