HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից։

Փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ օժանակությամբ իրականացվող թիրախային աջակցության և կարողությունների զարգացման ծրագրերը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների իրագործմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում կողմերը հատկապես կարևորել են քաղաքացիական ծառայության ոլորտում ընթացող և ծրագրվող բարեփոխումները, այդ թվում՝ հանրային կառավարման լայն բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական ծառայության մասնագիտական ինստիտուցիոնալ գործունեությունը՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։

Նաթիա Նացվլիշվիլին կարևորել է ՄԱԶԾ՝ քաղաքացիական ծառայությունների ոլորտում կուտակած փորձառությունը՝ պատրաստակամություն հայտնելով ապահովել բարեփոխումների ներդաշնակ իրականացմանն ուղղված աջակցության շարունակականությունը։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները՝ անդրադարձ կատարելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմանը։ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչն, իր հերթին, մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ վերահաստատելով ՀՀ տուժած շրջաններին ուղղված աջակցության ընդլայնման պատրաստակամությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter