Փրկարարները դուրս են բերել Աղստև գետն ընկած քաղաքացուն
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։11-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի կողմից քաղաքացին ընկել է Աղստև գետը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացի Ռ․ Ս․-ին դուրս են բերել գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ-ում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել