HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում է կայացրել դադարեցնել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիզորությունը: Դատավորի լիազորությունը համարվել է դադարած՝ սեպտեմբերի 22-ից:

Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանը 2022թ. սեպտեմբերի 19-ին հրաժարականի վերաբերյալ դիմում էր ներկայացրել, ինչն էլ ընդունել է ԲԴԽ-ն:

Ազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակվել էր 2016թ. մայիսի 23-ի հանրապետության նախագահի հրամանագրով: Մինչ այդ զբաղեցնում էր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

Ալեքսանդր Ազարյանը հանդիսանում էր նաև Դատավորների միության նախագահ: Այս տարվա հունվարի 14-ին Դատավորների ընդհանուր ժողովը 139 ձայնով այդ պաշտոնը վստահել էր Ազարյանին: Քվեարկությանը մասնակցել էր 184 դատավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter