HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

ԱԻՆ-ը ներկայցնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 22-ի կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 6-10 մ/վ, սեպտեմբերի 22-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 22-23-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 23-ի գիշերը, 24-ին, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter